SPORTSWORLD.AM

Դավիդը հայտարարեց Լիլից հեռանալու մասին որպես ազատ գործակալ։ Նրանով հետաքրքրված էին «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»

14 մայիսի 2025 | 21:14:21 | 360

Լիլի»  ռմբարկու` Ջոնաթան Դեյվիդը հայտարարել է մրցաշրջանի ավարտին ակումբից հեռանալու մասին։ 25-ամյա կանադացին իր որոշման մասին հայտնել է  սոցիալական ցանցերում։ Դավիդի աշխատանքային պայմանագիրը ֆրանսիացիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ին։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի շարք եվրոպական ակումբներ հետաքրքրված են  հարձակվողի ծառայություններով, ով այս մրցաշրջանում անցկացրել 48 հանդիպում, դարձել 25 գոլի և  12 գոլային փոխանցման հեղինակ։ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Ջոնաթան Դավիդին հրավիրելու հարցում հետաքրքրված են իսպանական` «Բարսելոնան» և Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար ակումբները, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը»։

 Ջոնաթան Դավիդը «Լիլի» շարքերը համալրել է 2020 թվականի օգոստոսին բելգիական «Գենտից»։ Գործարքի արժեքը կազմել է 27 միլիոն եվրո։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 45 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: