Եվրոպայի գավաթների եզրափակիչ խաղերի համար նշանակվել են մրցավարներ, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղան ՊՍԺ-ն և Ինտերը։ Խաղը կկայանա հունիսի 1-ին։ Խաղը կսպասարկի ռումինացի մրցավար Իշտվան Կովաչի թիմը։
Եվրոպա լիգայի եզրափակչում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»։ Խաղը կկայանա մայիսի 21-ին։ Այն կսպասարկի գերմանացի մրցավար Ֆելիքս Ցվայերի թիմը։
Կոնֆերենցիայի լիգայի եզրափակչում կխաղան «Չելսին» և «Բետիսը»։ Խաղը կկայանա մայիսի 28-ին։ Թիմերը կդատեն Իրֆան Պելտոյի գլխավորած բոսնիացի մրցավարների թիմը։