Մայիսի 13-ի դրությամբ, 16 ակումբ արդեն ապահովել է տեղը հաջորդ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։ Որոշ ակումբների համար մրցաշարերին մասնակցությունը կարող է որոշիչ գործոն լինել որոշակի մրցաշրջանում հաջողության (կամ դրա բացակայության) համար, ինչպես նաև կարող է զգալիորեն ազդել ավելի քիչ ֆինանսական կարողություններ ունեցող թիմերի բյուջեի վրա։ Վերջինը, որին հաջողվեց դա անել, «Ատալանտան» էր, որը այս երկուշաբթի հաղթեց «Ռոմային» և ապահովեց տեղը լավագույն քառյակում, տեղեկացնում է A Bola-ն։
Պրեմիեր լիգայում միայն գործող չեմպիոն «Լիվերպուլն» ունի երաշխավորված տեղ։ Իսպանիայում Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնայի» և «Ատլետիկո Մադրիդի» եռյակն արդեն ապահովել է որակավորումը։ «Բավարիան» և Լևերպուզենի «Բայերը» ներկայացնում են Բունդեսլիգան, իսկ իտալական «Ինտերը», «Նապոլին» և «Ատալանտան» նույնպես արդեն որակավորվել են։ Եվրոպական հինգ ուժեղագույն լիգաների մասնակիցների ցուցակը լրացնում են Լիգա 1-ի «ՊՍԺ»-ն, «Մարսելը» և «Մոնակոն»։
Այսպես կոչված «մեծ հնգյակից» բացի, ևս չորս ակումբ արդեն գիտեն, որ կխաղան հաջորդ տարվա Չեմպիոնների լիգայում՝ Հոլանդիայից «Այաքսը» և «ՊՍՎ»-ն, Հունաստանից «Օլիմպիակոսը» և Չեխիայի Հանրապետությունից «Սլավիա Պրահա»-ն։