SPORTSWORLD.AM

ՊՍԺ-ի նախագահը Չեմպիոնների լիգայի եզրափակչի 600 տոմս է նվիրել ակումբի բոլոր աշխատակիցներին

13 մայիսի 2025 | 10:40:31 | 208

 «Պարի Սեն Ժերմեն»-ի նախագահ` Նասեր Ալ-Խելաիֆին  ակումբի բոլոր աշխատակիցներին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչի 600 անվճար տոմս է նվիրել։  Հաղորդում է TNT Sports-ը։ Կիսաեզրափակիչ փուլում «փարիզցիները» երկու խաղում (1:0, 2:1) ավելի ուժեղ էին Լոնդոնի «Արսենալից: 

Աղբյուրի տվյալներով՝ Նասեր Ալ-Խելաիֆին կվճարի բոլոր 600 աշխատակիցների ճանապարհածախսը, ովքեր թիմի հետ կմեկնեն Գերմանիայում կայանալիք եզրափակիչ խաղին։

 

2024/2025 Չեմպիոնների լիգայի հաղթողը կորոշվի շաբաթ օրը՝ մայիսի 31-ին։ Խաղը կկայանա Մյունխենի «Արենա» մարզադաշտում։ «ՊՍԺ»-ի մրցակիցը կլինի Սիմոնե Ինձագիի «Ինտերը», որը կիսաեզրափակչում 3:3 հաշվով (նախորդ անգամ՝ 4:3) հաղթեց կատալոնական «Բարսելոնային»։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: