Սաուդյան Արաբիայում շարունակում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող` Վինիսիուս Ժունիորին տեղի ակումբներից մեկի հետ պայմանագիր կնքելու փորձերը։ Հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայում բրազիլացու հետ պայմանագիր կնքելն դարձել է առաջնահերթություն, երկրի ֆուտբոլային ներդրումներն ավելացնելու համար։
Սաուդցիները պատրաստ են 24-ամյա ֆուտբոլիստի համար մադրիդյան ակումբին վճարել 350.000.000€:
Տրանսֆերը ռեկորդային կարող է լինել ֆուտբոլի պատմության մեջ։ Հարձակվողին, հնգամյա պայմանագիր է առաջարկվում՝ տարեկան 200 մլն եվրո աշխատավարձով՝ առանց բոնուսների։
Նշենք, որ Սաուդյան Արաբիայի Ներդրումային ֆոնդին են պատկանում տեղի 4 գրանդ ակումբները՝ «Ալ Նասրը», «Ալ Իթիհադը», «Ալ Հիլալն» և «Ալ Ահլին»։
Թեգեր: Լա ԼիգաՌեալ Մադրիդ