Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Նոա»-ն վաղաժամ դառնում է Հայաստանի չեմպիոն առավելության հասնելով նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Փյունիկի» նկատմամբ 2:1 հաշվով:
Թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ` Հովհաննես Համբարձումյանը հանդիպումից հետո տված հարցազրույցում կիսվել է իր տպավորություններով նշելով` «Շատ հաճելի տպավորություններ են և ամեն բան կանեմ թիմին օգտակար լինելու համար»:
Երևանյան ակումբը հիմնադրվել է 2017 թվականին և նախորդ մրցաշրջանում դարձել Հայաստանի փոխչեմպիոն և Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից հասնելով մինչև խաղարկության լիգայի փուլ:
Այսօր իրենց արդյունավետվությամբ աչքի ընկան` Հովհաննես Համբարձումյանը, որը չորրորդն է ընթացիկ առաջնությունում, այնուհետև մեծացրեց իր թիմի առավելությունը` Ներմին Զոլոտիչը: Մեկ անգամ հաշիվը կրճատեց` Դանիլ Կուլիկովը:
Նշենք նորընծա չեմպիոնը մրցելու է «Արարատ-Արմենիա»-ի հետ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում: Հանդիպումը կկայանա մայիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հավելենք նաև տուրի մյուս «Վեստ-Արմենիա» «Արարատ-Արմենիա» հանդիպումը չի կայացել տան տերերի չներկայանալու պատճառով: Ավելի վաղ կային տեղեկություններ ակումբի լուծարման մասին, սակայն ըստ մեր տեղեկությունների Պատրիկ Պապյանի գլխավորած թիմը կունենա նոր սեփականատեր և կշարունակի իր ելույթները: