SPORTSWORLD.AM

Դե Բրույնեի դիրքորոշումը Իտալիայում կարիերան շարունակելու վերաբերյալ բացահայտվել է

08 մայիսի 2025 | 22:22:46 | 16

«Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա հարձակողական կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն ցանկություն է հայտնել կարիերան շարունակել Իտալիայում։ Այս մասին հայտնել է լրագրող Սաշա Տավոլիերին X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։ Ավելի վաղ Ջանլուկա Դի Մարցիոն տեղեկություն էր տարածել, որ բելգիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները նախորդ շաբաթ արդեն հանդիպում են ունեցել «Նապոլիի» մարզական տնօրեն Ջովաննի Մաննայի հետ։

Տավոլիերիի խոսքով՝ Դե Բրույնեի՝ Իտալիայում կարիերան շարունակելու ցանկության վրա ազդել են նրա բելգիացի թիմակիցներ Ռոմելու Լուկակուն և Դրիս Մերտենսը։ Ընդգծվում է, որ «Նապոլին» 33-ամյա կիսապաշտպանին առաջին գրավոր առաջարկը պետք է անի հաջորդ շաբաթ։

 

Ապրիլի սկզբին Դե Բրույնեն հայտարարեց «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Բելգիացին «Քաղաքացիներ»-ի կազմում խաղում է 2015 թվականից։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ