SPORTSWORLD.AM

«Արարատը» հաղթեց «Վան» ին

08 մայիսի 2025 | 21:10:57 | 236

Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի մեկնարկային խաղում Երևանի «Արարատը սեփական հարկի տակ ընդունելով Վահե Գևորգյանի «Վան»-ին առավելության հասավ 2:1 հաշվով:

Ըստ վիճակագրության երկու թիմերն հավասար ֆուտբոլ ցուցադրեցին, սակայն այս խաղում մարզական բախտը երես էր թեքել չարենցավանյան ակումբից: 

 Տիգրան Եսայանի թիմում աչքի ընկան`  Մամադու Դոմբիան և Մուսա Կանտոն, իսկ Վահե Գևորգյանի գլխավորած թիմի կազմում մեկ անգամ հաշիվը հավասարեցրեց` Կաջալլի Դրամմեհը: 

Այս հանդիպումից հետո չարենցավանցիները`  43 միավորով շարունակում են մնալ մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղում, իսկ «Արարատը» 29 միավորով յոթերորդն է: Նույնքան միավոր իր ակտիվ ունի նաև Գյումրիի «Շիրակը:

Հավելենք վաղը կկայանա երկու հանդիպում` «Վեստ-Արմենիա»-ն  կընդունի «Արարատ-Արմենիա»-ին: Օրվա հաջորդ հանդիպումը կկայանա Աբովյանում որտեղ առաջատար «Նոա»-ն դաշտի տիրոջ կարգավիճակում կհանդիպի «Փյունիկին»:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: