SPORTSWORLD.AM

Սուարես. Մեսսին զարմացած է «Բարսելոնայի» խաղով Ֆլիկի գլխավորությամբ

08 մայիսի 2025 | 17:30:15 | 100

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ իր թիմակից Լիոնել Մեսսին տպավորված է «Բարսելոնայի»՝ գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ ցուցադրած խաղով ։

 

«Մեսսին դեռ դիտում է «Բարսելոնայի» բոլոր խաղերը և ուրախ է Ֆլիկի գլխավորությամբ նրանց հաջողություններով։ Մի քանի օր առաջ Լեոն ինձ ասաց, որ շատ զարմացած է և հպարտ, քանի որ թիմը վերականգնել է իր ինքնությունը», - Սուարեսի խոսքերն  մեջբերել է լրագրող` Միգել Բլազկեսը սոցիալական ցանցի իր էջում:

60-ամյա Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորում է 2024 թվականի մայիսից։ Նրա գլխավորությամբ թիմը 2025 թվականին նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը։ «Բլաուգրանան» նաև գլխավորում է Իսպանիայի ներքին առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 34 խաղից հետո 79 միավորով։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ