ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչման երկու թեկնածուների անունները։
Այսպիսով, տիտղոսի հավակնորդներն էին «ՊՍԺ»-ի պաշտպան` Աշրաֆ Հակիմին և Ինտերի դարպասապահ` Յան Զոմմերը: Իտալական ակումբի դարպասապահը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղում (4:3) ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ՝ իր ֆենոմենալ սեյվերի համար։ Փարիզյան ակումբի մարոկկացի պաշտպանը հաղթական գոլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Արսենալի» դեմ պատասխան խաղում (2:1):
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն և Ինտերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Հանդիպումը կկայանա մայիսի 31-ին Գերմանիայի «Արենա Մյունխեն» մարզադաշտում, խաղը նախատեսված է մեկնարկել Երևանի ժամանակով` 23:00-ին։