Լոնդոնի «Արսենալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղերում պարտվեց ՊՍԺ-ին ընդհանուր 1:3 հաշվով (0:1 և 1:2), ինչը դարձավ ակումբի պատմության մեջ գավաթային մրցաշարերի կիսաեզրափակիչներում պարտությունների ամենաերկար շարքը։ Հաղորդում է Opta Sport-ը:
Լոնդոնյան ակումբը նախկինում պարտվել էր Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում 2021/2022 մրցաշրջանում և 2024/2025 մրցաշրջանում։ «Արսենալը» չկարողացավ հասնել Եվրոպա լիգայի եզրափակիչ նաև 2020/2021 մրցաշրջանում։
Հավելենք, որ 35 տուրերի արդյունքների հիման վրա լոնդոնյան ակումբը զբաղեցնում է երկրորդ տեղը Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՊՍԺ-ի և Ինտերի միջև խաղը կկայանա մայիսի 31-ին Գերմանիայում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։