SPORTSWORLD.AM

Արքայական ակումբը ստացել է բողոքարկման պատասխանը

22 փետրվարի 2025 | 14:44:14 | 21

Մադրիդյան» ակումբի անգլիացի կիսապաշտպան` Ջուդ Բելինգհեմի Լա լիգայում երկխաղյա որակազրկումը չի չեղարկվի։ Ինչպես հայտնում են իսպանական լրատվավիջոցները բողոքարկման հանձնաժողովը մերժել է  ակումբի հայտը, ուստի Բելինգհեմը բաց կթողնի երկու խաղ։

 

Սա որակազրկման ճշգրիտ ժամկետն է, որը նախկինում նշանակվել էր նրան։ Ջուդ Բելինգհեմը չի մասնակցի «Ժիրոնայի» (փետրվարի 23) և «Բետիսի» (մարտի 2) դեմ խաղերին։

   Հիշենք, որ  «Օսասունայի» կայացած խաղում (1:1) Բելինգհեմը կարմիր քարտ ստացավ մրցավարի հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերի համար։

   Մադրիդի «Ռեալը» և ֆուտբոլիստը պնդում էին, որ մրցավարը պարզապես սխալ է մեկնաբանել արտահայտության ենթատեքստը:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: