SPORTSWORLD.AM

Ատլետիկի հարձակվողը դժգոհ է Եվրոպա լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի մրցավարությունից

07 մայիսի 2025 | 20:57:01 | 105

Ատլետիկ Բիլբաոյի» հարձակվող Ինակի Ուիլյամսը խոսել է Եվրոպա լիգայի առաջին կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (0:3) մրցավարության մասին:

«Կարծում եմ՝ մենք եկել էինք մեր լավագույն խաղը խաղալու, և նրանք էլ այդպես արեցին։ Կան որոշ բաներ, որոնք ինձ կասկածի տակ են դնում։ Տուգանային հարվածից առաջ դրվագը սկսվեց Գարնաչոյի ձեռքով խաղարկմամբ, որը մրցավարը չնկատեց։ Այնուհետև նրա և Վիվիանայի միջև կռիվ տեղի ունեցավ, և աննշան շփման դեպքում նա ընկավ։ Դժբախտաբար, մրցավարը սուլեց։

 

Մենք շատ հստակ չգործեցինք, բայց իմաստ չունի արդարացումներ փնտրել։ Հաշիվը 0:3 է, բայց մենք ի վիճակի ենք հետհաղթանակ տանել։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես Լիոնը խնդիրներ ստեղծեց նրանց սեփական խաղադաշտում, և մենք կփորձենք նույնը անել։

 

Մեր աշխատանքը ողջ մրցաշրջանի ընթացքում ինքնին խոսում է իր մասին։ Մենք մեր երազանքին հասնելու ճանապարհին ենք։ Մեր երկրպագուները միշտ աջակցում են մեզ. նույնիսկ երբ մենք պարտվում ենք 0:3 հաշվով, նրանք մեզանից մեջք չեն շրջում, և մենք ամեն ինչ կանենք խաղադաշտում», - Ուիլյամսի խոսքերն մեջբերում է AS-ը։

 

Պատասխան հանդիպումը կկայանա վաղը մայիսի 8-ին։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ