Ռուս հարձակվող Վլադիսլավ Յակովլևը համալրել է Երևանի «Ուրարտուի» կազմը:
23-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ռուսական մի քանի ակումբներում, ինչպիսիք են «Խիմկին», ԲԿՄԱ Մոսկվան և «Պարի Նիժնի Նովգորոդը»։
Ֆուտբոլիստը «Ուրարտուին» է միացել ԲԿՄԱ Մոսկվայից։