SPORTSWORLD.AM

Մխիթարյանը արձագանքել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուն՝ «Բարսելոնային» հաղթելուց հետո

07 մայիսի 2025 | 13:14:04 | 307

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան` Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Ներաձուրիի» հաղթանակի մասին Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնայի» դեմ։ Խաղն ավարտվեց 4:3 հաշվով՝ լրացուցիչ ժամանակում։

«Մենք ամեն ինչ տվեցինք։ Նրանք հավատացին մինչև վերջ։ Որպես մեկ թիմ։ Մեր երկրպագուների հետ միասին, ովքեր մեզ առաջ էին մղում ամեն քայլափոխի։ Այս զգացմունքները անհավանական են։ Իտալիայի սիրտը բաբախում է սև ու կապույտ գույներով։ Առաջ, Ինտեր։ Միշտ»։ — գրել է Մխիթարյանը իր սոցցանցի էջում։

 

Այսպիսով, միլանյան ակումբը հասավ Եվրոպայի գավաթի գլխավոր մրցաշարի եզրափակիչ՝ դա անելով երկրորդ անգամ երեք մրցաշրջանում։ Վճռորոշ խաղում «Ինտերը» կմրցի ՊՍԺ-ի և «Արսենալի» միջև երկու խաղերի հաղթողի հետ։

ԼՐԱՀՈՍ

11 դեկտեմբերի 2025 | 13:56:00
ԿԼ ԽԱՂԱՅԻՆ ՕՐՎԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
11 դեկտեմբերի 2025 | 13:36:14
ԿԼ. ԽԱՂԱՅԻՆ ՕՐ «ՆՈԱ»-«ԼԵԳԻԱ»
ԼՐԱՀՈՍ

11 դեկտեմբերի 2025 | 13:56:00
ԿԼ ԽԱՂԱՅԻՆ ՕՐՎԱ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
11 դեկտեմբերի 2025 | 13:36:14
ԿԼ. ԽԱՂԱՅԻՆ ՕՐ «ՆՈԱ»-«ԼԵԳԻԱ»
© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ