SPORTSWORLD.AM

Յամալը կերկարաձգի պայմանագիրը մինչև 2030 թվականը, «Բարսելոնան» կհայտարարի ամռանը

06 մայիսի 2025 | 21:32:35 | 65

«Բարսելոնայի» 17-ամյա թևային հարձակվող Լամինե Յամալը կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մինչև 2030 թվականը։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։ Վինգերի ներկայիս պայմանագիրը իսպանական գրանդի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

   Աղբյուրի հաղորդմամբ` «կապտանռնագույնները» կհայտարարեն Յամալի հետ պայմանագրի երկարաձգման մասին հաջորդ ամռանը՝ հուլիսի 13-ից հետո, երբ նա կլրանա 18 տարեկան և կկարողանա կնքել երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր։

Նոր պայմանագրով հարձակվողի աշխատավարձը չի հրապարակվել, սակայն ընդգծվում է, որ այն շատ ավելի բարձր կլինի, քան նրա ներկայում է։ Բացի այդ, Յամալի համար փոխհատուցման չափը զգալիորեն կաճի։

Այս մրցաշրջանում Յամալը մասնակցել է բոլոր մրցաշարերում 50 խաղի, որոնցում խփել է 15 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 180.000.000€:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ