Մյունխենի «Բավարիան» իր տեխնիկական գործընկեր «adidas»-ի հետ համատեղ, ներկայացրել է 2025/2026 մրցաշրջանի սպիտակ արտագնա մարզաշապիկը։ Գերմանիայի չեմպիոնների պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ նոր համազգեստը կնվիրվի ակումբի տնային մարզադաշտի 20-ամյակին։ «Արենա Մյունխենի» լոգոն կլինի մարզաշապիկի օձիքի հետևի մասում։
Նշվում է, որ «Բավարիայի» ֆուտբոլիստները շաբաթ օրը՝ մայիսի 10-ին, առաջին անգամ խաղադաշտ դուրս կգան նոր մարզաշապիկներով։ Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ կընդունի «Բ Մյոնխենգլադբախի «Բորուսիային` նոր խաղային համազգեստով։ Բացի այդ, այս խաղը վերջինը կլինի Մյունխենի «Արենայում» «Բավարիայի» վետերան Թոմաս Մյուլլերի համար, ով մրցաշրջանի ավարտին կլքի թիմը։