«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ` Ռուբեն Ամորիմը խոսել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Ատլետիկի» դեմ տարած ջախջախիչ հաղթանակի մասին (3:0):
«Արդյունքը շատ լավ է, բայց միևնույն ժամանակ մենք պետք է այն ճիշտ գնահատենք։ Խաղի սկզբում մենք շատ դժվար ժամանակ անցկացրինք, և հեռացումը փոխեց խաղի ընթացքը։ Ցանկացած խաղ կարող է փոխվել մեկ դրվագի պատճառով։ Մենք հնարավորություն ունեինք ևս մեկ գոլ խփելու։ Ամեն ինչ դեռ չի ավարտվել, և նրանք կարող էին նույնը անել «Օլդ Թրաֆորդում»։ Իհարկե, մենք առավելություն ունենք։ Մենք կունենանք մեր երկրպագուներին, բայց, կրկնում եմ, ամեն ինչ կարող է փոխվել։ «Մեկ խաղում ամեն ինչ կարող է պատահել», - Ամորիմի խոսքերն մեջբերում է BBC-ն։
Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 8-ին։