SPORTSWORLD.AM

Հանս Ֆլիկը ցանկանում է իր թիմում տեսնել մայրաքաղաքայինների ֆուտբոլիստին

21 փետրվարի 2025 | 19:07:43 | 12

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ժերեմի Դոկուն հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում:

 

Ինչպես հաղորդում է Fichajes-ը, 22-ամյա բելգիացին այն ֆուտբոլիստներից է, ում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ` Հանս-Դիտեր Ֆլիկը կցանկանում է տեսնել իր թիմում։ Նշված է, որ գործարքը ամենայն հավանականությամբ կկայանա, քանի որ Դոկուն իր խաղով չի  տպավորել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ` Պեպ Գվարդիոլային:

 

Այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Դոկուն անցկացրել է 23 հանդիպում՝ դարձել 6 գոլի և յոթ արդյունավետ փոխանցման հեղինակ։

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: