SPORTSWORLD.AM

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան պատմել է, թե Մադրիդի «Ռեալի» որ խաղացողին են թերագնահատում

06 մայիսի 2025 | 16:17:20 | 18

«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Ռաֆինյան կիսվել է իր կարծիքով Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ` Ռոդրիգոյի մասին:

Ինձ համար Ռոդրիգոն զարմանալի խաղացող է, անգերազանցելի երևույթ։ Լավագույններից մեկը, որին ես տեսել եմ։ Նրան այնքան չեն գնահատում, որքան պետք է, և դա անարդար է իմ կարծիքով», - Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

 

Այս մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում դարձել 13 գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 100.000.000€:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ