SPORTSWORLD.AM

Բրունո Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի մասին «Ատլետիկի» նկատմամբ. «Շատ կարևոր արդյունք մեզ համար»

06 մայիսի 2025 | 14:59:32 | 23

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը խոսել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղում իսպանական «Ատլետիկ Բիլբաոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:0):

Այս հաղթանակը չափազանց կարևոր է. խաղը դժվար էր առաջին 20 րոպեների ընթացքում, և սեփական երկրպագուների հետ մրցակիցը շատ ուժեղ է։ Ակնհայտ է, որ ես ուզում եմ գոլ խփել, ուզում եմ մասնակցել ամեն ինչի։ Գիտեմ, որ իմ ուժեղ կողմերից մեկը գոլ խփելն ու գոլային փոխանցումներ կատարելն է, այնպես որ ես պարզապես պետք է շարունակեմ դա անել», - Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Ատլետիկ»-ի միջև խաղը տեղի է ունեցել  մայիսի 1-ին։ Թիմերը խաղացել են Իսպանիայի Բիլբաո քաղաքի «Սան Մամես Բարիա» մարզադաշտում։ Խաղը սպասարկեց նորվեգական մրցավարների անձնակազմը Էսպեն Էսկաասի  գլխավորությամբ։ 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ