SPORTSWORLD.AM

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ամորիմ. Մենք պատրաստ չենք մրցելու Պրեմիեր լիգայում և խաղալու Չեմպիոնների լիգայում

06 մայիսի 2025 | 14:29:34 | 25

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ մրցափուլում «Բրենտֆորդից» կրած 3-4 հաշվով պարտությունից հետո ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէ պայքարելու ԱՊԼ-ում կամ խաղալու Չեմպիոնների լիգայում։

«Ես համոզված եմ, որ մենք սկսել ենք ավելի լավ խաղալ։ Այս պահին մենք պարտվում ենք Պրեմիեր լիգայում, բայց պայքարում ենք Եվրոպա լիգայի համար։ Հինգշաբթի օրվա խաղը մեզ համար ամենակարևորն է։

 

Մենք պատրաստ չենք մրցելու Պրեմիեր լիգայում և խաղալու Չեմպիոնների լիգայում, բայց մենք պետք է հաղթենք Եվրոպա լիգան, որպեսզի ինչ-որ բան տանք մեր երկրպագուներին։ «Հետո մենք ժամանակ կունենանք թիմը պատրաստելու այս երկու մրցաշարերին», - Ամորիմի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

 

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում մայիսի 8-ին, հինգշաբթի օրը, կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» հետ։ Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր «կարմիր սատանաների»  3:0 հաշվով հաղթանակով

 

35 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը՝ վաստակած 39 միավորով։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ