SPORTSWORLD.AM

Արսեն Վենգերը համաձայն չէ Եվրոպայի գավաթի գործող կանոնակարգի հետ

06 մայիսի 2025 | 13:30:30 | 27

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ` Արսեն Վենգերը կարծում է, որ Եվրոպա լիգայի հաղթողը պետք է ավտոմատ կերպով որակավորվի այն մրցաշարում, որին մասնակցում է հաջորդ մրցաշրջանում, այլ ոչ թե Չեմպիոնների լիգայում։

 

— Արդյո՞ք ճիշտ որոշում է, որ Եվրոպա լիգայի հաղթողը ավտոմատ կերպով որակավորվում է Չեմպիոնների լիգայի համար։

- Ոչ։ Նրանք պետք է ավտոմատ կերպով որակավորվեն Եվրոպա լիգայի համար, բայց ոչ Չեմպիոնների լիգայի։ Հատկապես, եթե խոսքը Պրեմիեր լիգայի մասին է, որից հինգ թիմ արդեն կխաղա։

 

Կարծում եմ՝ ՈՒԵՖԱ-ն պետք է վերանայի այս հարցը։ Մյուս կողմից, նրանք ձեզ կասեն, որ սա ամեն ինչ արվում է Եվրոպա լիգան հետաքրքիր և իմաստալից պահելու համար,- Վենգերի խոսքերն  մեջբերում է` BeIN Sports-ը։

 

Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակիչներում կհանդիպեն «Տոտենհեմը» և «Բոդյո-Գլիմտը» (առաջին խաղը՝ 3:1) ու «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ատլետիկը» (3:0):

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ