SPORTSWORLD.AM

Սա եզրափակիչը կլինի մեր երկրպագուների առջև»։ Ինտերի մարզիչ Ինձագին Բարսայի դեմ խաղի մասին

06 մայիսի 2025 | 13:16:57 | 47

Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ առաջիկա պատասխան խաղի մասին։ Խաղը կկայանա երեքշաբթի, մայիսի 6-ին։ Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։

«Մենք բոլորս հասկանում ենք խաղի կարևորությունը։ Մենք պետք է հիանալի խաղ ցուցադրենք շատ լավ թիմի դեմ։ Մենք ցույց տվեցինք մեր ուժը։ Մենք պետք է ցուցաբերենք վճռականություն և կամք։

 

Առաջին խաղը հիանալի էր, չնայած որոշ պահերին կարող էինք ավելի լավ խաղալ։ Նրանք իսկապես լավն են հակապրեսինգի հարցում, և մենք զգոն մնացինք, և վաղը պետք է նույնը անենք, սա մեր երկրպագուների առջև եզրափակիչ է լինելու», - Ինձագիի խոսքերն  մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։ Հավելենք հանդիպումը կկայանա այսօր Երևանի ժամանակով 23:00-ին:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ