SPORTSWORLD.AM

Նաթան Ակեն խոսել է «Լիվերպուլի» դեմ խաղի մասին

21 փետրվարի 2025 | 14:16:14 | 15

Պեպ Գվարդիոլաի «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ`  Նաթան Ակեն կիսվել է «Լիվերպուլի» դեմ առաջիկա խաղից առաջ իր սպասելիքների մասին։ «Քաղաքայինները»  փետրվարի 23-ին, տանը կհյուրընկալեն «մերսիսայդցիներին»:

 

«Մենք դեռ պետք է հավատանք, որ կարող ենք հաղթել «Լիվերպուլին»: Առանցքային հանդիպումներում մենք արդեն հասել ենք մեր նպատակներին։ Այս մրցաշրջանում դա մի քանի անգամ է եղել:

 

Ակնհայտ է, որ մենք լավագույնս չենք հանդես եկել մրցաշարի մեծ մասում, բայց միակ բանը, որ կարող ենք անել հիմա՝ առաջ նայել և վստահ մոտենալ խաղին»,- Ակեի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

 

Այս պահին` Էռլինգ Հոլոնդը և ընկերները 44 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են, իսկ Արնե Սլոտի թիմը ակտիվում ունենալով 61 միավոր գլխավորում է ԱՊԼ-ի աղյուսակը:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: