«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Փալմերը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայում հինգ ամսվա ընթացքում խփած իր առաջին գոլի մասին։ Ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ խփեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղում (3:1):
Դա պատահում է [գոլ չխփելը], բայց դա ինձ ավելի շատ մոտիվացիա է տալիս լավ խաղալու ոչ միայն ինձ համար, այլև թիմիս համար։ Այսօր սոցիալական ցանցերը լի են հիմարներով, ուստի ես դրան ուշադրություն չեմ դարձնում։
Ուրախ եմ, որ այսօր գոլ խփեցի, բայց պետք է շարունակեմ կատարելագործվել և փորձել նոր բարձունքների հասնել։
Եթե դու հնարավորություններ ունես, բայց չես գոլ խփում... ի վերջո դու հիասթափեցնում ես թիմիդ։ Ես զգում եմ, որ միևնույն է, հոգեպես ուժեղ եմ, այնպես որ, անկախ նրանից, թե մարդիկ ինչ են ասում, դա ինձ չի անհանգստացնում։ Ես հպարտ եմ թիմին օգնելու համար, և եթե դա չանեմ, ուրախ չեմ լինի», - Պալմերի խոսքերն մեջբերում է Sky Sports-ը։