«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն դարձել է անգլիական Պրեմիեր լիգայի հինգ ակումբների գլխավոր տրանսֆերային նպատակը։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ սլովենացի հարձակվողով հետաքրքրված են «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը»։ Նշվում է, որ Սեշկոյի գլխավոր հավակնորդը «Արսենալն» է, քանի որ սլովենացին կարող է լավ տեղավորվել Միկել Արտետայի խաղային ռազմավարության մեջ։
Հիշենք, որ «Արսենալը» Շեշկոյին պայմանագիր էր առաջարկել անցյալ ամռանը, սակայն նա հրաժարվել էր և երկարաձգել պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ, սակայն այս մրցաշրջանում խաղացողը փոխել էր իր միտքը և ասել, որ պատրաստ է տեղափոխվել «Արսենալ»։
Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 43 հանդիպման, խփել 21 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։