SPORTSWORLD.AM

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին վնասվածք է ստացել «Վալյադոլիդի» դեմ խաղում

05 մայիսի 2025 | 13:03:34 | 32

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին վնասվածք է ստացել Լա Լիգայի 34-րդ տուրի «Վալյադոլիդի» դեմ խաղի ժամանակ, որը կատալոնացիները հաղթել են 2:1 հաշվ79-րդ րոպեին 20-ամյա ֆուտբոլիստը նստեց խաղադաշտում՝ բռնելով ազդրը, և չկարողացավ շարունակել խաղը։ Նրան փոխարինեց պաշտպան Էրիկ Գարսիան։

 

Մայիսի 6-ին «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի երկրորդ կիսաեզրափակիչ խաղում կմրցի «Ինտերի» հետ, իսկ մայիսի 11-ին՝ «Ռեալ Մադրիդի» հետ։ Դեռևս պարզ չէ՝ կկարողանա՞ Գավին խաղալ դրանցում, թե՞ ոչ։

 

Ընթացիկ մրցաշրջանում Գավին «Կապտանռնագույնների» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում,  դարձել  հինգ գոլի հեղինակ: 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ