SPORTSWORLD.AM

Լերոյ Սանեն մոտ է «Բավարիայի» հետ պայմանագիրը երկարաձգելուն

05 մայիսի 2025 | 12:36:38 | 20

Գերմանիայի հավաքականի վինգեր Լերոյ Սանեն շուտով նոր պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ։  Հայտնում է` Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ աշխատանքային պայմանագրի երկարաձգումը նախատեսվում է ավարտել առաջիկա օրերին։ Այս պահին կողմերը աշխատում են համաձայնագրի իրավական մանրամասները պարզաբանելու ուղղությամբ

։Ֆուտբոլիստը մյունխենյան թիմում խաղում է 2020 թվականից։ Սանեի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ ամառ։ Իր ներկայիս թիմի կազմում Լերոյը երեք անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը, ինչպես նաև նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային գավաթը։

 

Սանեն Գերմանիայի հավաքականի կազմում է 2015 թվականից, իսկ 2017 թվականին Բունդեսթիմի հետ նվաճել է Կոնֆեդերացիաների գավաթը։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ