SPORTSWORLD.AM

Մադրիդի «Ռեալի» հանդերձարանը վստահ է, որ Խաբի Ալոնսոն ամռանը կգլխավորի թիմը

04 մայիսի 2025 | 17:25:00 | 46

 Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում բուռն քննարկվում է,  Խաբի Ալոնսոյի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը այս ամռանը: «Լոս Բլանկոսի» նոր մարզիչը փոխարինելու է Կառլո Անչելոտիին: Այս մասին տեղեկացնում է AS-ը։ Նշենք Պապա Կառլոյի հետ ցանկանում է պայմանագիր ստորագրել Բրազիլիայի Ֆուտբոլի ֆեդերացիան: Նրանք ցանկանում են իտալացի մասնագետին տեսնել ազգային ընտրանու ղեկին մինչ 2026 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արքայական» ակումբը նույնպես կասկած չունի, որ իտալացի մասնագետը շուտով կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։

 

Ալոնսոյի ներկայիս ակումբը՝ «Բայեր Լևերկուզենը», պատրաստվում է իսպանացի մասնագետի հեռանալուն և դիտարկում է նրան փոխարինելու տարբերակներ։ «Դեղագործների» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկը Իմանոլ Ալգուասիլն է, ով մրցաշրջանի ավարտին կհեռանա «Ռեալ Սոսյեդադից»։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: