SPORTSWORLD.AM

«Ուրարտուն» հաղթեց «Վեստ-Արմենիա»-ին գերխոշոր հաշվով

03 մայիսի 2025 | 23:59:01 | 17

Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունելով` Պատրիկ Պապյանի «Վեստ-Արմենիա»-ին առավելության հասավ 8:0 հաշվով:

Տան տերերի կազմում Հանդիպման հաշիվը բացեց թիմի ավագ` Կարեն Մելքոնյան (հետրիկ),  այնուհետև իրենց թիմին առաջ մղեցին Ալեքսանդր Պուսկոն (դուբլ) Արտեմի Գունկոն, Նարեկ Աղասարյանը և Խարիտոն Այվազյանը, որի առաջին գնդակն էր ընթացիկ առաջնությունում:

Հյուրերը վիճակագրությամբ ամբողջովին զիճեցին մրցակցին: Ինչպես նշեց Դմիտրի Գունկոյի օգնականը հանդիպումից հետո` «Վեստ-Արմենիա»-ն ունի իր խնդիրները, որը բոլորս էլ հասկանում ենք: 

Դմիտրի Կուդրյաշովը պատասխանելով Արտեմի Գունկոյի նորամուտի մասին հարցին նշեց «Մենք բոլորս շնորհավորեցինք նրան և երկու օր անց մարզման ժամանակ ըստ ավանդույթի նա իր հետ կբերի պիցցա կամ լահմաջո:

 

Հավելենք այսօր կայացավ նաև մեկ հանդիպում որտեղ «Արարատ-Արմենիա»-ն 5:1 հաշվով հաղթեց գյումրեցիներին:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2025 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ