«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հաստատել է «Բլաուգրանա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կմասնակցի Իսպանիայի Պրիմերայի 34-րդ տուրի՝ «Վալյադոլիդ»-ի դեմ խաղին, որը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 3-ին։
«Այո, նա վաղը կվերադառնա խաղադաշտ», - մամուլի ասուլիսում ասաց գերմանացի մարզիչը։
32-ամյա Մարկ-Անդրե տեր Շտեգենը խաղադաշտ դուրս չի եկել 2024 թվականի սեպտեմբերից, քանի որ նրա մոտ ախտորոշվել էր ծնկի պատռվածք: Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Վիլյառեալի» հետ խաղից (5:1) հետո։ Տեր Շտեգենի գործող աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։