Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է վնասվածք ստացած նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ 2025 թվականի ակումբային աշխարհի առաջնության մեկնարկից առաջ խաղալու մասին հարցին ։
«Հուսով եմ՝ այո։ Կարծում եմ՝ նա կկարողանա խաղալ մինչև Աշխարհի առաջնությունը… Համոզված եմ, որ բոլորը կցանկանան խաղալ Անգլիայի գավաթի եզրափակչում։ Երբ հասնես եզրափակիչ, բոլորը կցանկանան մասնակցել։ Դա կախված է նրանից, թե ինչպես են խաղացողները զգում և ինչպես են վերականգնվում», - Գվարդիոլայի խոսքերն մեջբերում է` City Xtra-ն։
24-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը կոճի վնասվածք էր ստացել մարտի 30-ին։ Ապրիլի 27-ին լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստը վերադարձել է մարզումներին։ Նույն օրը «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում 2:0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին» և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։
2025 թվականի ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունը տեղի կունենա Միացյալ Նահանգներում (ԱՄՆ) հունիսի 15-ից հուլիսի 13-ը։