SPORTSWORLD.AM

Լուիս Սուարեսը բացահայտել է Լիոնել Մեսսիի ծրագրերը 2026 թվականի Աշխարհի առաջնության համար

01 մայիսի 2025 | 16:58:12 | 73

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը կիսվել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությունում հանդես գալու ծրագրերի մասին։

 

«Լեոն դեռ ցանկություն ունի մասնակցելու հաջորդ տարի աշխարհի առաջնությանը», - Սուարեսի խոսքերն  մեջբերում է  El Pais-ը։

 

Մեսսին «Ինտեր Մայամի»-ին միացել 2023 թվականի ամռանը:  Այս ընթացքում արգենտինացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման, դարձել 42 գոլի և  21 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի ներկայիս գործող աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի վերջը։ Transfermarkt պորտալը  ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 20.000.000€։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: