«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտերի» հետ առաջին խաղում (3:3) և բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք պատասխան խաղը: Այս մասին հայտնել է Sport.es-ի լրագրող Թոնի Խուան Մարտին X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
Աղբյուրը տեղեկացնում է ֆուտբոլիստը ազդրի վնասվածք ունի։ Հիշեցնենք որ հանդիպման 40-րդ րոպեին, պաշտպանը վնասվածք ստացավ և փոխարինվեց։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա Միլանում մայիսի 6-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը Մադրիդի «Ռեալ»-ն է։ Վերջին մրցույթի եզրափակչում «Արքայական» ակումբը 2:0 հաշվով առավելության է հասել Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ: