SPORTSWORLD.AM

Հայտնի է Պոլ Պոգբայի հնարավոր նոր ակումբը։ Կողմերն արդեն բանակցություններ են վարում

30 ապրիլի 2025 | 13:21:43 | 53

Կիսապաշտպան Պոլ Պոգբան հետաքրքրված է «Դի Սի Յունայթեդով», հաղորդում է The Athletic-ը։

 

Աղբյուրի տեղեկացմամբ ամերիկյան ակումբը MLS-ի  թիմերի շարքում առաջնահերթություն ունի ֆրանսիացու հետ բանակցելու հարցում և արդեն օգտվել է դրանից։

«Դի Սի Յունայթեդը» 10 տուրից հետո Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը որակազրկվել էր չորս տարով՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար, սակայն որակազրկումը կրճատվել էր մինչև 18 ամիս։ 2025 թվականի մարտի 10-ին ֆրանսիացին պաշտոնապես կրեց իր որակազրկումը։

Ֆուտբոլիստն այժմ 32 տարեկան է։ Նա իր ազգային հավաքականի հետ աշխարհի չեմպիոն է։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: