«Ուրարտու» ՖԱ-ի շարքերը համալրել է ռուս 32-ամյա` Դմիտրի Տիխիյին:
Երեւանյան ակումբի նորեկն հանդես է եկել` ՌՊԼ-ն ներկայացնող մի շարք ակումբներում` Վլադիվոստոկի «Լուչը», Վլադիկավկազի «Սպարտակը», «Ֆակելը», «Տոմը», «Խիմկին»:
Նա Դմիտրի Գունկոյի թիմին միացել է` «Պարի Նիժնի Նովգորոդ»-ից:
Ռուս մասնագետի թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն է 38 միավորով:
Մրցաշրջանը «Առյուծներն» կսկսեն փետրվարի 25-ին գործող գավաթակիր` «Արարատ-Արմենիայի» հետ արտագնա խաղով: