SPORTSWORLD.AM

«Արարատ-Արմենիա»-ն գավաթի եզրափակչում

29 ապրիլի 2025 | 23:25:26 | 61

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում` Վարդան Մինասյանի «Արարատ-Արմենիա»-ն սեփական պատերի ներքո պարտվելով 0:2 հաշվով կարողացավ կատարել իր առջև դրված առաջադրանքը:

Հիշեցնենք առաջին հանդիպումը ավարտվել է նույն հաշվով «Սև ու սպիտակները» նույն մրցակցին հաղթել են նաև Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի համար պայքարում (4:0):

46-ամյա մասնագետը հանդիպման սկզբնամասում դիմեց հարկադրված փոփոխության` Վագներ Գոնսալվեսին փոխարինեց Ագդոն Մենեզեսը: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ որտեղ հաշիվը մնաց անփոփոխ: Եզրափակչի ուղեգրի ճակատագիրը որոշվեց 11մ հարվածաշարով, որտեղ գործող գավաթակրի դարպասապահ` Հենրի Ավագյանը երկու անգամ հետ մղեց գնդակը` Սերգեյ Վակուլենկոյի և Տարոն Ոսկանյանի հարվածից հետո: Այսպիսով «Արարատ-Արմենիա»-ն նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիրը:

Հավելենք վաղը կկայանա կիսաեզրափակչի հաջորդ հանդիպումը որտեղ «Վանը» ընդունելու Ֆաստեքս Պրեմիեր լիգայի առաջատար «Նոա»-ին:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: