Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որ թիմի կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը վիրահատության է ենթարկվել ծնկի կապանների վնասվածքի պատճառով։ «Լոս Բլանկոսը» ֆուտբոլիստի վերականգնման ժամկետների մասին տեղեկություն չի հայտնում:
Այս մրցաշրջանում 32-ամյա Ռյուդիգերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 խաղ, խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Հեղինակավոր ինտերնետային Transfermarkt պորտալը պաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 24 միլիոն եվրո։ Գերմանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
«Ռեալ Մադրիդը» Իսպանիայի Պրիմերայի 34-րդ տուրում այս կիրակի՝ մայիսի 4-ին, կմրցի «Սելտա Վիգոյի» հետ։ Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 16:00-ին։