ՈՒԵՖԱ-ն հայտարարել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնա»-«Ինտեր» առաջին խաղի մրցավարների նշանակման մասին։ Խաղը, որը տեղի կունենա չորեքշաբթի՝ ապրիլի 30-ին, Բարսելոնայում (Իսպանիա), կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական կազմը՝ գլխավոր մրցավար Կլեման Տուրպինի գլխավորությամբ ։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Մրցավարի օգնականները հանդես կգան Նիկոլաս Դանոն և Բենջամին Պաժեն : Ֆրանսուա Լետեքսիեն կլինի չորրորդ մրցավարը ։ VAR համակարգը կկառավարի Ժերոմ Բրիզարդը , որին կօգնի Վիլի Դելաժոդը ։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղում «Բարսելոնան» ընդհանուր 5-3 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։ Քառորդ եզրափակչում «Ինտերը» հանդիպեց «Բավարիայի» հետ (4:3):