SPORTSWORLD.AM

Սլալոմի ֆրանսիացի չեմպիոնը մահացել է մարզման ժամանակ ընկնելուց հետո. Նա 18 տարեկան էր

29 ապրիլի 2025 | 14:06:12 | 40

Սլալոմի Ֆրանսիայի մինչև 18 տարեկանների չեմպիոն Մարգո Սիմոնը ողբերգականորեն մահացել է Red Bull Alpine Park մրցույթի ժամանակ, որը տեղի է ունենում ապրիլի 24-ից 27-ը Վալ դ'Իզեր քաղաքում (Ֆրանսիա)։ Աղջիկը 18 տարեկան էր։

 

 Տեղեկացնում է Le Dauphiné Libéré-ն, Սիմոնը մահացել է ապրիլի 24-ի վաղ առավոտյան՝ մարզումների ժամանակ դժբախտ պատահարի (ընկման) հետեւանքով։ Միջադեպին անմիջապես արձագանքել է շտապ օգնության բժիշկը, սակայն Մարգոյին վերակենդանացնելու փորձերն անհաջող են եղել: Ալբերվիլի դատախազությունը հետաքննություն է սկսել ողբերգության հանգամանքների վերաբերյալ։

 

Դահուկների և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) արդեն իր ցավակցությունն է հայտնել Սիմոնեի սիրելիներին։

 

«FIS-ն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Մարգոյի ընտանիքին և մերձավորներին և իր լիակատար աջակցությունն է հայտնում այս աներևակայելի դժվար պահին», - ասվում է հայտարարության մեջ:

 

Նշենք, որ Red Bull Alpine Park մրցաշարը կազմակերպում է 2022 թվականի սլալոմի օլիմպիական չեմպիոն, ֆրանսիացի Կլեման Նոելը ։ Մրցույթը ներառում էր զուգահեռ սլալոմի և ազատ ոճի տարրեր։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: