Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերն անցկացրել է Բունդեսլիգայի իր 500-րդ հանդիպումը՝ դառնալով 13-րդ ֆուտբոլիստը, ով հասել է նշաձողին: Շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, Գերմանիայի առաջնությունում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Մայնցին»: Փորձառու 35-ամյա հարձակվողը խաղադաշտ է մտել հանդիպման 84-րդ րոպեին՝ փոխարինելով Լերոյ Սանեին։ Այդ 500 խաղում Թոմասը խփել է 150 գոլ և կատարել 211 գոլային փոխանցում։
Բացի այդ, Թոմաս Մյուլերը դարձավ չորրորդ խաղացողը, ով Բունդեսլիգայի 500 հանդիպում է անցկացրել մեկ ակումբի կազմում։ Նախկինում դրան հասել էին Կառլ-Հայնց Կյորբելը (602 հանդիպում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում), Մանֆրեդ Կալցը (581 «Համբուրգի» կազմում) և Մայքլ Լամեկը (518 «Բոխում»):
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մյուլերը 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բավարիան»։ Բոլոր մրցաշարերում Թոմասը մյունխենցիների կազմում անցկացրել է 748 խաղ։