SPORTSWORLD.AM

Լուիս Ֆիգուն աջակցում է 40-ամյա Կրիշտիանու Ռոնալդուին 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար

28 ապրիլի 2025 | 16:57:56 | 75

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի սպասվող կանչը ազգային հավաքական՝ մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնությանը։

 

«Նա կարող է առանցքային խաղացող լինել (Աշխարհի առաջնությունում): Կարծում եմ՝ պետք է սպասել և տեսնել: Բայց Կրիշտիանուն օրինակ է ողջ աշխարհի համար մատչելիության, պրոֆեսիոնալիզմի, տաղանդի առումով:

 

Եվ նա միշտ գոլեր կխփի, կարծում եմ՝ նույնիսկ 40, նույնիսկ 42 տարեկանում նա միշտ գոլեր կխփի։ Հիմա նրանք որոշիչ են, չգիտեմ, պետք է սպասել, տեսնել։ Մեզ՝ պորտուգալացիների համար, հուսանք, որ նրանք միշտ որոշիչ կլինեն»,- Լուիշ Ֆիգուի խոսքերն է մեջբերում GOAL-ը։

 

Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 136 գոլով: 40-ամյա հարձակվողը ներկայումս հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում, որտեղ այս մրցաշրջանում Ռոնալդուն ակումբային մակարդակով 36 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 32 գոլի հեղինակ։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: