Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի 117-րդ րոպեին «Բարսելոնայի» բաց թողած գոլով դրվագը, որն ավարտվել է կատալոնացիների՝ լրացուցիչ ժամանակից հետո 3։2 հաշվով հաղթանակով։
«Բրահիմ Դիասը կարծում էր, որ գնդակը կարող է անցնել իր հետևից, իսկ Լուկա Մոդրիչը ցածր փոխանցեց նրան: Սրանք մանրամասներ են, որոնք երբեմն ոչինչ չեն արժենում, իսկ երբեմն կարող են թանկ արժենալ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Relevo-ն:
Հիշեցնենք, որ հաղթական գոլը խփեց Ժյուլ Կունդեն, ով միջին տարածությունից հաջող հարված կատարեց։ Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» 21-րդ անգամ պարտվեց Իսպանիայի գավաթի եզրափակչում՝ տանելով 20 հաղթանակ։