«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Արքայական» ակումբի բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
«Քաղաքայինները» 24-ամյա բրազիլացու ձեռք բերելու համար առաջարկում են 150.000.000€։ Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է`անձամբ` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ` Պեպ Գվարդիոլան։
Ռոդրիգոյի պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 100.000.000€։
Այս մրցաշրջանում հարձակվողը Լա Լիգայում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։