Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը կարող է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանա ԱՊԼ-ն ներկայացնող ակումբից: Սպասվում է, «կարմիր սատանաները» 22-ամյա խաղացողի համար կպահանջեն 40 միլիոն ֆունտ, որը համարժեք է 48 միլիոն եվրոյի:
Ontheminute-ը հայտնում է, որ «Լիդսը հետաքրքրված է դանիացու հետ պայմանագիր կնքելու հարցում և առաջարկ է անելու, եթե բարձրանա Պրեմիեր լիգա: Հավակնորդների թվում են նաև «Վեսթ Հեմը» և «Յուվենտուսը»:
Ռասմուս Հոյլունդն այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 7 գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ: Հարձակվողի պայմանագիրը «մանկունիանցիների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։