SPORTSWORLD.AM

«ՆՈԱ»-Ն ՎՍՏԱՀ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

26 ապրիլի 2025 | 22:07:50 | 63

Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի նախավերջին խաղում առաջատար «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունելով «Արարատ»-ին առավելության հասավ խոշոր 3:0 հաշվով:

Տան տերերը առաջին խաղակեսում մեծ առավելությամբ չկարողացան գրավել մրցակցի դարպասը, սակայն Ռուի Մոտայի գլխավորած թիմը կարողացավ կատարել իր առաջադրանքը` Գոնսալո Սիլվայի, Էրալդո Չինարիի և Գոնսալո Գրեգորիոի արդյուվետ գործողությունների շնորհիվ:

Հաջորդ տուրում պորտուգալացի մասնագետի թիմը հյուր կգնա Չարենցավանի «Վան»-ին որտեղ հանդիպումը հաղթանակով ավարտելու դեպքում պաշտոնապես կդառնա Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի չեմպիոն, իսկ «Արարատը» բաց կթողնի հաջորդ մրցափուլը:

Օրվա մյուս խաղում «ԲԿՄԱ»-ն և «Վանը» չպարզեցին հաղթողին (1:1): «Բանակայիններն ունենալով հսկայական առավելություն մրցակցի նկատմամբ գրավեցին Անատոլի Այվազովի պաշտպանած դարպասը հանդերձարանի ճանապարհին (45+3) Դավիթ Հակոբյանի շնորհիվ: Վահե Գևորգյանի տղաները Արմեն Գյուլբուդաղյանցի թիմին պատասխանեցին հանդիպման վերջնամասում Ջեսսի Ակիլաի գոլով:

Այս պահին «Նոա» միավորների քանակը հասցնում է 67-ի վստահ գլխավորելով մրցաշարային աղյուսակը, «Արարատը» ութերորդ տեղում է 26 միավորով, «Վանը» 42 միավորով հինգերորդն է, «ԲԿՄԱ»-ն  վեցերորդ տեղում է 29 միավորով:

Հավելենք այս տուրի վերջին հանդիպումը կկայանա վաղը «Շիրակը» սեփական պատերի ներքո ուժերը կչափի Դմիտրի Գունկոյի «Ուրարտու»-ի հետ

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: