Մենդին սկսեց գնդակով աշխատել Մադրիդի «Ռեալի» ընդհանուր խմբում։ Պաշտպանը, ով մարտի 12-ից չի խաղացել, նախատեսվում է ընդգրկել Իսպանիայի գավաթի եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ խաղի հայտացուցակում։
Ֆերլանդ Մենդին «Բարսելոնայի» դեմ խաղալու հնարավորություն ունի.
Պաշտպանը խաղադաշտից բացակայում էր մարտի կեսերից ազդրի վնասվածքի պատճառով:
Marca-ն հայտնում է, որ ֆրանսիացին այսօր վնասվածք ստանալուց հետո առաջին անգամ աշխատել է գնդակով հիմնական խմբում։ Մարզչական շտաբը լավատես է, և սպասվում է, որ Մենդին կընդգրկվի Իսպանիայի գավաթի եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ խաղի հայտացուցակում։
Նշվում է, որ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Մենդիի հնարավոր օգտագործման վերաբերյալ որոշում կկայացնի վերջին պահին։