«Բավարիան» և Սանեն պայմանավորվել են նոր երեք տարվա պայմանագրի շուրջ։ Վինգերը մեկ մրցաշրջանում կվաստակի 10+5 միլիոն եվրո
Լերոյ Սանեն կերկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ.
Bild-ի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են նոր համաձայնագրի շուրջ 3 տարի ժամկետով։ Ակնկալվում է, որ գործարքը կավարտվի հաջորդ շաբաթ:
Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 10 մլն եվրո։ Լերոյը կարող է նաև բոնուսների տեսքով վաստակել մինչև 5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։
29-ամյա վինգերը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։