Ֆաստեքս Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ Գյումրիի «Շիրակը» հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարի ոճրագործության (Հայոց ցեղասպանության) անմեղ զոհերի հիշատակին:
«Հերհերի ձորում հարգանքի տուրք մատուցեցինք Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին»:- Ասված է ակումբի տարածաց հայտարարության մեջ:
Հավելենք 1918 թվականի մայիսի 20-ին թուրքերը գրավել են Ջաջուռ գյուղը, որի բնակչությունը Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի գավառների բնակչության հետ միասին կոտորվել է Հերհերի ձորում։ 1920 թվականի նոյեմբեր ամսին քեմալական Թուրքիայի զորքերը երկրորդ ջարդն են իրագործել, որի արդյունքում զոհվել է շուրջ 50 գյուղից մոտավորապես 12000 մարդ: Թուրքերը այս ձորն են բերել ու զանգվածաբար գնդակահարել, սրախողխող արել և ժայռերից գլորել են ձորը: Ալեքսանդրապոլից, մոտակա գյուղերից և Ղարաքիլիսայի գավառի գյուղերից բազմահազար խաղաղ բնակիչներին հիմնականում կանանց ու երեխաների:
Հերհերի ձորում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին 1968 թվականի տեղադրվել է հուշաղբյուր (գրանցման համար, իսկ 1980 թվականին «Կամք» հուշակոթող խաչքար (գրանցման համար:
Շիրակի ու Լոռու մարզերից ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգելու համար հավաքվում են Հերհերի ձորում, որտեղ տեղադրված խաչքարի ու հուշաղբյուրի մոտ ծաղիկներ են խոնարհում:
